16:23 | 26.06.09 | Նորություններ | 3636

“ԱրմենՏելը” դեռեւս չի ընդլայնելու 3G ցանցի ծածկույթը

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏելի” 3G ցանցի ներկայիս ծածկույթը բավարարում է սպառողների պահանջարկը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին ասել է ընկերության ղեկավար Իգոր Կլիմկոն:

Նրա խոսքերով, այս տարի ընկերությունը չի ընդլայնի 3G ցանցի ծածկույթը` հաշվի առնելով սպառողների սահմանափակ թիվը, սակայն “մենք հուսով ենք, որ մինչեւ տարեվերջ նրանց քանակը զգալիորեն կավելանա”:

Իգոր Կլիմկոն ասել է, որ “ԱրմենՏելը” ակտիվ աշխատանք է տանում Հայաստանում ինտերնետի մատակարարման ալիքների ընդլայնման ուղղությամբ: Նա նշել է, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում օգտագործվող ալիքների տարողունակությունը կավելանա  80 տոկոսով: 

Մեկնաբանելով Orange Armenia բջջային երրորդ օպերատորի` այս տարվա աշնանը սպասվող մուտքը հայաստանյան շուկա` Իգոր Կլիմկոն նշել է, որ “ԱրմենՏելը” “համարժեք միջոցառումներ” կձեռնարկի մրցակցության ապահովման համար: