16:09 | 26.06.09 | Նորություններ | 3275

“ԱրմենՏելը” Երեւանի կենտրոնում բացել է նոր գրասենյակ

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր Ամիրյան 3 հասցեում բացել է բաժանորդների սպասարկման նոր գրասենյակ:

Ինչպես բացման ժամանակ ասել է “ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, Beeline-ը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում բաժանորդների սպասարկման որակին: Նա նշել է, որ վերջին ամսվա ընթացքում “ԱրմենՏելը” ՀՀ մայրաքաղաքում եւ մարզերում բացել է վաճառքի եւ բաժանորդների սպասարկման 8 գրասենյակ:

Իգոր Կլիմկոն ասել է, որ ընկերությունը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի բաժանորդների սպասարկման որակը համապատասխանի առաջատար եվրոպական չափանիշներին:

“ԱրմենՏելի” գլխավոր տնօրենն ասել է, որ ընկերությունում մշակվել է բաժանորդների սպասարկման որակի բարելավման միջոցառումների համախումբ:

Իգոր Կլիմկոն հայտարարել է, որ “ԱրմենՏելի” մյուս կարեւոր խնդիրը բջջային ցանցի ծածկույթի եւ մատուցվող ծառայությունների որակի բարելավումն է: