12:40 | 27.06.09 | Նորություններ | 3720
Երեւան /Մեդիամաքս/. Երեւանում կայացել է կոնտեքստային ինտերնետային գովազդի Adbook ծառայության շնորհանդեսը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, հունիսի 26-ին ելույթ ունենալով միջոցառմանը` նախագծի ղեկավար Ալեքսանդր Հակոբյանը նշել է, որ կոնտեքստային գովազդը ինտերնետային գովազդի ամենաարագ զարգացող տեսակն է:
Adbook-ը ծառայություններ է մատուցում այս տարվա մարտից եւ արդեն ունի մոտ 40 գործընկեր կայքեր, այդ թվում` սոցիալական ցանցեր, Հայաստանի տեղեկատվական, կրթական, կորպորատիվ, զվարճալի եւ կադրային վեբ-կայքեր:
Հայաստանի ՏՏ ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ողջունել է կոնտեքստային գովազդի հայկական նոր ծառայության ի հայտ գալը, նշելով, որ կոնտեքստային գովազդը “ինտերնետային բիզնեսի զարգացման կարեւոր օղակ է”: