16:46 | 04.10.23 | Նորություններ | 2509

Cognaize-ն ընդգրկվել է CB Insights-ի Fintech 100 վարկանիշում

CB Insights-ը Cognaize ընկերությանն ընդգրկել է վեցերորդ ամենամյա Fintech 100 վարկանիշում որպես 2023 թվականի 100 ամենախոստումնալից մասնավոր ֆինթեք ընկերություններից մեկն աշխարհում։

CB Insights-ի հետազոտական թիմն ընտրել է 100 հաղթողներին ավելի քան 19,000 մասնավոր ընկերություններից: Դրանք ընտրվել են՝ հիմնվելով այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են բաժնետոմսերի ֆինանսավորումը, ներդրողների պրոֆիլները, գործարար հարաբերությունները, R&D գործունեությունը, մրցակցային լանդշաֆտը եւ տեխնոլոգիական նորարարության ու շուկայական ներուժի չափանիշները:  

«Cognaize-ի համար պատիվ է CB Insights-ի կողմից ընտրվել որպես աշխարհի 100 ամենախոստումնալից մասնավոր ֆինթեք ընկերություններից մեկը, քանի որ դա լրացուցիչ հաստատում է այն հսկայական արժեքը, որ մենք տրամադրում ենք ֆինանսական կազմակերպություններին AI-ի վրա հիմնված մեր IDP լուծումներով: Մեր հիմնադիր Վահե Անդոնյանի եւ Cognaize-ի ողջ թիմի հետ միասին կշարունակենք վերացնել AI-ի նորարարության արգելքները, միաժամանակ մեր աշխատանքի առանցքում ապահովել մարդկանց եւ մեքենաների համագործակցությունը․ այն, ինչ մենք անվանում ենք հիբրիդային բանականություն, որպեսզի իրականացնենք խոստումը՝ AI-ը բոլոր ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար»,- նշել է Cognaize-ի գործադիր տնօրեն Ալ Եսայանը:

Հայ հիմնադիրներ ունեցող Cognaize-ն ապահովում է փաստաթղթերի խելացի մշակում (IDP) ֆինանսական եւ ապահովագրական ընկերությունների համար։ Այն արհեստական բանականության վրա հիմնված ֆինթեք ընկերություն է, որը հիմնադրվել է 2018 թվականին Վահե Անտոնյանի կողմից:

Վերջերս հայտնել էինք, որ ընկերությունը ստացել է 18 միլիոն դոլար Series A ֆինանսավորման փուլի ներդրում՝ Argonautic Ventures-ի գլխավորությամբ, որպեսզի ավելի արագացնի իր աճը եւ նորարարությունների արագ տեմպերը: