08:20 | 28.09.23 | Նորություններ | 20517

Վիվա-ՄՏՍ-ը հատուկ սակագնային պլան է մշակել Արցախից տեղահանվածների համար

Վիվա-ՄՏՍ-ը հայտնում է, որ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Արցախից տեղահանված մեր հայրենակիցները կարող են բաժանորդագրվել նրանց համար նախատեսված հատուկ սակագնային պլանին 6 ամսով եւ յուրաքանչյուր ամիս ստանալ 10 ԳԲ ինտերնետ, 300 SMS ուղարկելու հնարավորություն եւ 800 րոպե խոսելաժամանակ (ցանցի ներսում, դեպի ՀՀ, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստանի ցանցեր զանգահարելու համար):

Այս սակագնային պլանով TikTok, Instagram, Facebook, Spotify, ClubHouse, Viber, WhatsApp, Telegram, Messenger, X, Zoom, Skype, Zangi, Snapchat, IMUSIC եւ Иви հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ-փաթեթը չի սպառվում:

800 րոպե փաթեթը սպառելուց հետո բաժանորդներին հասանելի է 10 000 ներցանցային րոպե տրամադրող փաթեթ:

Սակագնային պլանին բաժանորդագրվելու եւ փաթեթներն ակտիվացնելու համար անհրաժեշտ է 070-ի կողմից տրված անձնագրով այցելել Վիվա-ՄՏՍ-ի մոտակա սպասարկման կենտրոն:

Յուրաքանչյուր անձնագրով կտրամադրվի մեկ SIM-քարտ:

«Հեռահաղորդակցության ծառայությունն այն նվազագույնն է, որի հասանելիություն պետք է ունենան Արցախից տեղահանված մեր հայրենակիցները: Փաթեթում ներառված են թե՛ ինտերնետի, եւ թե՛ ձայնային կապի ծառայություններ: Մեր սպասարկման կենտրոններն աշխատում են արտակարգ ռեժիմով եւ տարբեր տեղանքներում տեղակայել ենք սպասարկման նաեւ շարժական կենտրոններ, որպեսզի ծայրահեղ իրավիճակում հայտնված մարդկանց ապահովենք հուսալի կապով», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը: