17:06 | 27.09.23 | Նորություններ | 1852

ChatGPT-ն այժմ կարող է «խոսել», լսել եւ մշակել պատկերներ

ChatGPT-ն այժմ կարող է «տեսնել, լսել եւ խոսել» կամ, առնվազն, հասկանալ ասված բառերը, պատասխանել արհեստական ձայնով եւ մշակել պատկերները, հայտարարել է OpenAI-ը:

Չատբոտի թարմացումը, որը OpenAI-ի ամենամեծն է GPT-4-ի գործարկումից ի վեր, օգտատերերին թույլ է տալիս ձայնային զրույց վարել ChatGPT-ի բջջային հավելվածում։ Հնարավոր է ընտրել արհեստական հինգ տարբեր ձայներից, որոնցով բոտը կպատասխանի հարցումներին: Օգտատերերը նաեւ կկարողանան կիսվել պատկերներով ChatGPT-ի հետ եւ վերլուծել, մշակել դրանք։

Փոփոխությունները վճարող օգտատերերի համար հասանելի կդառնան առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Թեեւ ձայնային գործառույթը կսահմանափակվի iOS եւ Android հավելվածներով, պատկերների մշակման հնարավորությունները հասանելի կլինեն բոլոր հարթակներում:

OpenAI-ն իր հայտարարության մեջ նշել է, որ սինթետիկ ձայները ստեղծվել են ձայնային դերակատարների հետ, որոնց հետ ուղղակիորեն աշխատանք է տարվել։