17:12 | 27.09.23 | Նորություններ | 2323
Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու նպատակով staff.am-ն ստեղծել է աշխատանքի հայտարարությունների միասնական հարթակ:
Տվյալների հավաքագրումն իրականացվում է հետեւյալ 3 ուղղությամբ՝
1. Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների տվյալները, որոնք աշխատանքի կարիք ունեն։
2. Գործատուներից համապատասխան աշխատանքի հայտարարությունները։
3. HR մասնագետների տվյալներ, որոնք պատրաստ կլինեն օժանդակել staff.am թիմին խորհրդատվական կամ այլ աշխատանքներում։