14:01 | 09.06.20 | Նորություններ | 16856

«Թիմ»-ը դիմել է ՏՄՊՊՀ՝ Veon-ի հետ գործարքի թույլտվություն ստանալու համար

«Թիմ» ՍՊԸ-ն այսօր հայտարարել է, որ հունիսի 8-ին Veon Armenia ընկերությունը դիմել է ՀԾԿՀ եւ ՏՄՊՊՀ՝ իր բաժնեմասերի 100%-ը ԹԻՄ ՍՊ ընկերությանը օտարելու մասին համաձայնություն եւ թույլտվություն ստանալու համար:

Ընկերությունում նշել են, որ «Թիմ»-ը դիմել է ՏՄՊՊՀ՝ գործարքի թույլտվություն ստանալու համար:

«ԹԻՄ-ը նոր ուղի է հարթում հեռահաղորդակցության եւ թվային ծառայությունների հայաստանյան շուկայում, իսկ այս ձեռքբերումով մենք ավելի կհզորացնենք թե՛ արհեստավարժ մասնագետների մեր թիմը, թե՛ ցանցային ենթակառուցվածքները»,- նշել է «ԹԻՄ»-ի տնօրեն Հայկ Եսայանը` հաստատելով լուրը:

Նա նշել է, որ «Team․Telecom Armenia»-ն արդեն սկսել է նոր սերնդի ցանցի նախագծման եւ կառուցման աշխատանքները, իսկ այս ձեռքբերումը, Հայկ Եսայանի խոսքով, ավելի կարագացնի նորագույն լուծումների ներդրումն ու ժամանակակից ծառայությունների տրամադրումը հայաստանյան սպառողին»:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին VEON ընկերությունը, որին պատկանում է Beeline Armenia ապրանքանիշի ներքո գործող «Վեոն Արմենիա»-ն, հաստատեց քննարկումները «Թիմ» ՍՊԸ-ի հետ՝ «պոտենցիալ գործարքի մասին»: