17:45 | 29.04.20 | Նորություններ | 2660

Google Meet տեսազանգերի հարթակն այսօրվանից հասանելի է բոլորին

Տեսազանգերի համար նախատեսված Google Meet ծառայությունը, որը նախկինում Hangouts Meet էր կոչվում, այսօրվանից հասանելի է բոլորին:

Նախկինում ծառայությունից կարող էին օգտվել միայն G Suite ծառայության կորպորատիվ եւ կրթական հաճախորդները:

Google Meet-ում կարելի է տեսազանգեր կատարել՝ մինչեւ 100 մարդու մասնակցությամբ: Ներկայում խոսելաժամանակի սահմանափակումներ համակարգը չունի: Նշենք, որ զանգ կատարել կարելի է միայն Google-ի օգտահաշվի առկայության դեպքում: Առաջիկայում ծառայությունը հասանելի կդառնա ինչպես դեսքթոփ, այնպես էլ մոբայլ տարբերակներով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Facebook-ը ներկայացրեց Messenger Rooms ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել խմբակային տեսազանգեր՝ մինչեւ 50 մարդու մասնակցությամբ: Այսպիսով, սոցցանցը ձեռնոց նետեց Zoom-ին, որը վերջին շրջանում լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում: