14:17 | 27.04.20 | Նորություններ | 2210

Facebook-ի Messenger Rooms-ը թույլ կտա մինչեւ 50 մարդու մասնակցությամբ տեսազանգեր կատարել

Facebook-ը ներկայացրել է Messenger Rooms ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել խմբակային տեսազանգեր՝ մինչեւ 50 մարդու մասնակցությամբ: Այսպիսով, սոցցանցը ձեռնոց է նետում Zoom-ին, որը վերջին շրջանում լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում:

Messenger Rooms-ում տեսազանգերը չեն ունենա ժամանակային սահմանափակում: Մասնակիցները կարող են գրանցված չլինել Facebook-ում:

Ճիշտ է, մինչ օրս Facebook-ը հնարավորություն տալիս էր կատարել խմբակային զանգեր, բայց դրանց կարող էր մասնակցել մինչեւ ութ մարդ: Համեմատության համար նշենք, որ օրինակ, մրցակից Zoom-ի անվճար տարբերակում զանգին կարող է միանալ մինչեւ 100 մարդ, սակայն զանգի ժամանակը սահմանափակ է՝ 40 րոպե:

Եւս երկու նորություն Facebook-ից. WhatsApp-ում խմբակային զանգերի մասնակցիների թիվը կավելանա՝ չորսից հասնելով ութի: Facebook Dating-ում էլ այսուհետ հնարավոր է վիդեոզանգեր կատարել, ինչը թույլ կտա գնալ վիրտուալ ժամադրության: