11:00 | 27.04.20 | Նորություններ | 2294

Coursera-ն COVID-19-ի պատճառով գործազուրկ դարձած մարդկանց կօգնի նոր մասնագիտություն ձեռք բերել

Coursera կրթական հարթակն իր 3800 առցանց դասընթացներն անվճար կտրամադրի այն մարդկանց, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով զրկվել են աշխատանքից:

The Coursera Workforce Recovery նախաձեռնության նպատակն է օգնել մարդկանց զարգացնել հմտություններ, որոնք նրանց թույլ կտան նորից աշխատանք գտնել: Հիշեցնենք, որ միայն ԱՄՆ-ում շուրջ 26 մլն մարդ վերջին շաբաթներին հայտարարել է գործազուրկ դառնալու մասին:


Նշվում է, որ անհատները չեն կարող դիմել որեւէ դասընթացի անվճար մասնակցելու համար. դա պետք է անեն գործազուրկների հարցերով զբաղվող կառավարական մարմինները: Հայտը եւ մանրամասները հասանելի են այստեղ:

Coursera-ի կողմից առաջարկվող դասընթացները ներառում են ծրագրեր Google-ի եւ IBM-ի կողմից, ինչպես նաեւ ուսուցում՝ ամպային տեխնոլոգիաների, մեքենայական ուսուցման եւ այլ ուղղություններով:

Ծրագրին արդեն միացել են Կոլումբիայի, Կոստա Ռիկայի, Հունաստանի, Մալազիայի, Ուկրաինայի, Ուզբեկստանի կառավարությունները: Coursera-ում հավելել են, որ առաջիկայում ծրագրում կընդգրկվեն նոր երկրներ: