13:01 | 29.04.20 | Նորություններ | 2162
Մայիսի 1-ին՝ ժամը 20:00-ին, Index Ventures ընկերության գործընկեր Նինա Աչաջյանը HighTech Talks շարքի շրջանակում «Անորոշության պայմաններում վենչուրային ներդրումների ներգրավումը» թեմայով առցանց զրույց կվարի:
Առցանց զրույցին հնարավոր կլինի ուղիղ եթերում հետեւել այստեղ, իսկ ավարտից հետո տեսանյութը կտեղադրվի YouTube-ում:
Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նոր Կորոնավիրուսի տարածման հետեւանքով հազարավոր մարդիկ նոր մասնագիտացում ստանալու կարիք ունեն եւ հնարավորություն ունեն մուտք գործելու ՏՏ ոլորտ, ձեռք բերելու նոր հմտություններ ու գիտելիքներ, եւ ամենակարեւորը՝ մասնագիտություն:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության HighTech Talks (#Հայթեք զրույցներ) առցանց հաղորդումների շրջանակներում թեմատիկ ելույթներով հանդես են գալիս ոլորտի՝ հաջողություններ գրանցած մի շարք փորձառու ներկայացուցիչներ: Նրանք խոսում են տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների դրական եւ բացասական կողմերից, մեր կյանքում տեխնոլոգիաների դերից եւ թե ինչպես են դրանք վերափոխում մեր կյանքը, թե ինչ ազդեցություն են ունենում մարդկանց բարեկեցության եւ անվտանգության վրա, վերլուծում բարձր տեխնոլոգիական նորարարությունները, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խնդիրներն ու հնարավորությունները: