15:21 | 15.04.20 | Նորություններ | 14391

Վիվա-ՄՏՍ-ը գործարկել է առաքման 4 շրջիկ մեքենա Երեւանում եւ 10 մեքենա՝ մարզերում

Բջջային կապի ռազմավարական կարեւորությունը հաշվի առնելով՝ Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանով մեկ գործարկել է առաքումների համար նախատեսված 14 մեքենա, որոնցից 4-ը՝ Երեւանում եւ 10-ը՝ մարզերում՝ յուրաքանչյուր մարզում մեկական մեքենա սկզբունքով:

Առաքումն իրականացվում է անվճար: Շրջիկ մեքենաներն իրականացնում են Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների պատվերների առաքում: Առաքվում են կանխավճարային ու հետվճարային քարտեր, ինչպես նաեւ՝ Wi-Fi երթուղիչներ: Ընդունվում են նաեւ քարտի փոխարինման պատվերներ:

Պատվերի ձեւակերպման համար անհրաժեշտ է զանգահարել Վիվա-ՄՏՍ-ի զանգերի կենտրոն՝ 111 կամ առցանց խանութի՝ 093 298 700 համարներով: Այնուհետեւ հաճախորդի հետ կապ է հաստատվում եւ նրան ուղղորդում դեպի այն վայրը, ուր ժամանելու է առաքման շրջիկ մեքենան՝ քարտը կամ սարքը առաքելու, ինչպես նաեւ՝ անհրաժեշտության դեպքում, բաժանորդային պայմանագիր կնքելու համար: Ուստի, առաքանին ստանալիս անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:

«Համավարակը ստիպում է արագ լուծումներ փնտրել ու հարմարվել իրավիճակին՝ բաժանորդների համար առավելագույնս հասանելի լինելու համար: Որքանով էլ շատ լինեն բաժանորդների սպասարկման՝ Վիվա-ՄՏՍ-ի թվային հարթակները, այնուամենայնիվ, միշտ էլ առաքման կարիք լինում է: Հատկապես պահանջարկի մեծ աճ կա հեռավար կրթության ու աշխատանքի համար անհրաժեշտ՝ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած սակագնային պլանների հանդեպ», - հարցազրույցում նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

Հաշվի առնելով, որ Zoom եւ Skype հավելվածների մեծ պահանջարկը հեռավար կրթության եւ աշխատանքի համար, Վիվա-ՄՏՍ-ը հոգ է տարել, որպեսզի այս դժվարին շրջանում, իր բջջային ծառայություններից օգտվող աշակերտները, ուսանողները, մանկավարժներն ու բոլոր նրանք, ում անհրաժեշտ է հեռավար շփում, անսահմանափակ ու առանց հավելյալ վճարի կարողանան օգտվել այս կարեւոր բջջային հավելվածներից՝ մինչեւ 31.05.2020թ., ներառյալ:

Zoom-ն ու Skype-ը ներկայում հասանելի եւ ավտոմատ ակտիվացված են Վիվա-ՄՏՍ-ի «X» եւ «Y» կանխավճարային եւ հետվճարային, ինչպես նաեւ «Z» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդների համար:  Հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում՝ սակագնային պլանի ակտիվ լինելու դեպքում: Մանրամասների համար անհրաժեշտ է այցելել Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական կայք կամ զանգահարել 111:

Ընկերությունը հորդորում է բաժանորդներին պահպանել սոցիալական հեռավորություն՝ 1.5-2 մետր: Ցանկալի է նաեւ, որ հնարավորության դեպքում, բաժանորդները լինեն կանխարգելիչ դիմակներով:

Առաքման շրջիկ սպասարկման կենտրոնի աշխատանքային ժամերն են 11:00-17:00, երկուշաբթիից` շաբաթ):

Վիվա-ՄՏՍ-ն առաքումն իրականացնում է հնարավորս սեղմ ժամկետներում` հաշվի առնելով առկա ծանրաբեռնվածությունը: Գործարքները կկատարվեն կանխիկ ու անկանխիկ եղանակներով: Հասանելի չի լինի միայն բջջային հեռախոսների վաճառքը:

Առաքման շրջիկ մեքենաները հագեցած են կանխարգելիչ միջոցներով, պարբերաբար ախտահանվում են, անձնակազմը տեղեկացված է կանխարգելման միջոցառումների վերաբերյալ: