11:35 | 15.04.20 | Նորություններ | 9960
«Ռոստելեկոմ» ընկերությունը շարունակում է աջակցություն ցուցաբերել կարանտինային վայրերին եւ բուժհաստատություններին՝ տրամադրելով որակյալ եւ հուսալի ինտերնետ հասանելիություն:
Այսուհետ «Ռոստելեկոմ»-ը WiFi հասանելիություն կապահովի նաեւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, ինչպես նաեւ նրան կից նորակառույց մոդուլային մասնաշենքում՝ հնարավորություն ընձեռելով հաճելի եւ հետաքրքիր դարձնելու ժամանցը մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների եւ բուժանձնակազմի համար:
«Ռոստելեկոմ»-ի եւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի համաֆինանսավորմամբ՝ հիվանդանոցի, ինչպես նաեւ նոր մոդուլային շինության համար հաշված օրերի ընթացքում կառուցվել է ցանց, ինչի շնորհիվ «Ռոստելեկոմ» ընկերությունը հիվանդանոցի բոլոր հիվանդասենյակներում ապահովել է բարձրորակ WiFi հասանելիություն:
Հատկանշական է, որ ընկերությունը նաեւ անվճար բարձրացրել է ինտերնետի թողունակությունը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ու նոր մոդուլային շենքի տարածքում՝ երաշխավորելով որակյալ ու անխափան կապի ապահովումն այստեղ:
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մասնաշենքերում ինտերնետ ցանցի կառուցման աշխատանքներին աջակցել է Q Group ընկերությունը:
Հիշեցնենք, որ կարանտինային մեկուսացման առաջին իսկ օրվանից ընկերությունը անվճար ինտերնետ հասանելիություն է ապահովում Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում: Հետագայում «Ռոստելեկոմ»-ն անվճար բարձրացրել է ինտերնետի թողունակությունը թե՛ «Գոլդեն Փելիս» հյուրանոցում, թե՛ այլ կարանտինային վայրերում, այդ թվում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում (Սպորտ բազա):
«Ռոստելեկոմ» ընկերությունը արտակարգ դրության ամբողջ ընթացքում շարունակական միջոցառումներ է ձեռնարկում՝ քաղաքացիներին որակյալ ինտերնետ կապով եւ հեռահար աշխատանքի համար լրացուցիչ ծառայություններով ապահովելու համար: Առավել մանրամասն տեղեկատվություն տեղադրված է ընկերության պաշտոնական կայքում եւ պաշտոնական ֆեյսբուքյան էջում: