15:16 | 14.04.20 | Նորություններ | 1658

Apple Watch-ը կհոգա ձեր հոգեկան առողջության մասին

Apple Watch խելացի ժամացույցն առաջիկայում կկարողանա նախազգուշացնել այն կրողի խուճապային հոգեվիճակի մասին, հայտնում է EverythingApplePro հարթակը:

Այսպիսով, խելացի ժամացույցը հոգ կտանի ձեր ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեկան առողջության մասին: Այս գործառույթի իրականացման համար կօգտագործվի արհեստական բանականության տեխնոլոգիա, ինչպես նաեւ զարկերակային սենսոր:

Ժամացույցը կկարողանա հաշվարկել, թե օգտագործողը երբ կարող է սթրես կամ անհանգստություն զգալ: Նպատակն է կանխատեսել խնդիրը՝ մինչեւ դրա ի հայտ գալը, նախազգուշացնել այդ մասին ժամացույցի տիրոջը եւ առաջարկել օգնություն, օրինակ՝ շնչառական վարժություններ կատարել, կանգնեցնել ավտոմեքենան եւ այլն: