14:06 | 15.04.20 | Նորություններ | 2867
Հաքերները dark web-ում վաճառքի են հանել Zoom վիդեոզանգերի ծառայության ավելի քան կես միլիոն օգտահաշիվներ:
BleepingComputer-ի հաղորդմամբ, վաճառվող տեղեկատվության ցանկում են ոչ միայն մուտքանուններ եւ գաղտնաբառեր, այլեւ վիդեոզանգի URL հասցեն եւ HostKey-ն:
Ամերիկյան խոշոր համալսարանների եւ բանկերի աշխատակիցների էլ. փոստի հասցեներն ընդգրկված են բազայում:
Մասնագետները խորհուրդ են տալիս Zoom-ից օգտվող բոլոր մարդկանց փոխել օգտահաշվի գաղտնաբառը: Have I Been Pwned եւ AmIBreached հարթակներում կարելի է նաեւ ստուգել, թե արդյոք ձեր տվյալները ենթարկվել են արտահոսքի:
Հիշեցնենք, որ Zoom-ն ապրիլի սկզբին հայտարարեց անվտանգության աուդիտ անցկացնելու որոշման մասին: Պատճառը մեսենջերի անվտանգությանն առնչվող մի շարք մտահոգություններն են: