13:55 | 10.04.20 | Նորություններ | 12706

Պյատախինը չի նախատեսում թողնել Beeline-ի ղեկավարի պաշտոնը

Անդրեյ Պյատախինը չի նախատեսում թողնել Հայաստանում Beeline-ի ղեկավարի պաշտոնը:

Այդ մասին ասված է Beeline-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Ի պատասխան մամուլի ներկայացուցիչների հարցումներին հայտարարում ենք, որ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը եւ չի նախատեսում լքել այն: Հայաստանում Beeline-ը շարունակում է աշխատել սովորականի պես՝ կատարելով իր պարտականություններն հաճախորդների եւ շահակիրների առջեւ», - ասված է հաղորդագրության մեջ:

Ապրիլի 9-ին ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ucom ընկերության ղեկավար կազմը՝ ներառյալ ընկերության տնօրեն եւ համահիմնադիր Հայ Եսայանին, հրաժարական է տվել:

«ՍիվիլՆեթի» տեղեկություններով՝ պատճառը Ucom-ի ղեկավարների եւ բաժնետերերի միջեւ հակասություններն են։ Մասնավորապես, հրապարակման մեջ ասվում է, որ դրանք վերաբերում են բաժնետերերի որոշմանն այն մասին, որ Ucom-ի եւ Beeline Armenia-ի միավորումից հետ ընկերությունը պետք է տնօրինեն Beeline Armenia-ի ղեկավարները:

Ucom-ի եւ Beeline Armenia-ի միջեւ պաշտոնական գործարք չի կնքվել: