16:46 | 08.04.20 | Նորություններ | 1692

Հայաստանում առցանց առեւտրի շրջանառությունը եռապատկվել է

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ վերջին շրջանում էլեկտրոնային առեւտրի շրջանառությունը Հայաստանում գրեթե եռապատկվել է:

«Սա խոսում է այն մասին, որ մեկուսացման միջավայրում օնլայն հարթակներ եւ տեխնոլոգիաներ կիրառող առեւտրականները կարողանում են իրենց առեւտուրը կազմակերպել առցանց»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ բազմապատկվել է առցանց դրամական միջոցների շրջանառությունը, ինչն անկանխիկ առեւտրի հնարավորությունների ընդլայնման խթան է: