16:21 | 08.04.20 | Նորություններ | 1703
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր ներկայացրել է Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանը աջակցելու նպատակով հայտարարված դրամաշնորհների մրցույթի շուրջ վերջին զարգացումները։
Նախարարը նշել է, որ ստացել են 133 հայտ, 37-ը՝ գաղափարի փուլում, 59-ը՝ մշակման փուլում, 37-ը՝ կիրառման փուլում:
Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 22 մլն ՀՀ դրամ եւ տրամադրվելու է հինգ լավագույն նախագծերը ներկայացրած ընկերություններին՝ համապատասխանաբար 10 մլն, 5 մլն, 3 մլն եւ երկուական 2 մլն ՀՀ դրամի չափով:
Հակոբ Արշակյանը նշել է, որ ներկայացված լուծումների հիմնական ուղղությունը մեկուսացման մեջ գտնվող մարդկանց տեղաշարժի վերահսկողությունն է, ծերերի եւ խոցելի խմբերի խնամքը, պաշտպանիչ սարքերը, տվյալների գրանցումը եւ այլն: Ներկայացվել են նաեւ առաջարկներ՝ առեւտրի հարթակների եւ առցանց հավելվածների մասով:
Նախարարը հավելել է, որ հայտերը քննում է անկախ հանձնաժողովը, որն առաջիկայում կհայտարարի հաղթողների անունները: