15:42 | 30.03.20 | Նորություններ | 79445
Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանը աջակցելու նպատակով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել է դրամաշնորհների մրցույթ:
Այն ընկերությունները, որոնք կառաջարկեն արդյունավետ եւ նորարարական լուծումներ, կստանան դրամաշնորհներ՝ դրանց իրագործման համար:
Հայտերն ընդունվում են մինչեւ ապրիլի 3-ը՝ ժամը 24։00: Հայտը հասանելի է այստեղ:
Նախարարությունում նշել են, որ մասնակից հայտերի գնահատումը իրականացվելու է 2 փուլով։ Առաջին փուլով գնահատվելու է նախագծի օգտակարությունն ու իրագործելիությունը։ Հաջորդ փուլ են անցնելու հանձնաժողովի կողմից առավելագույն միավորներ ստացած 15 նախագծերը։
Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 22 մլն ՀՀ դրամ եւ տրամադրվելու է հինգ լավագույն նախագծերը ներկայացրած ընկերություններին՝ համապատասխանաբար 10 մլն, 5 մլն, 3 մլն եւ երկուական 2 մլն ՀՀ դրամի չափով:
Մրցույթի գնահատման մեխանիզմին կարելի է ծանոթանալ այստեղ: