14:11 | 30.03.20 | Նորություններ | 79485

WSJ. ԱՄՆ իշխանությունները սմարթֆոնի միջոցով վերահսկում են մարդկանց տեղաշարժը

ԱՄՆ իշխանությունները սկսել են սմարթֆոնների միջոցով վերահսկել ամերիկացիների տեղաշարժը՝ կորոնավիրուսի համաճարակի տարածումը դադարեցնելու նպատակով:

Wall Street Journal-ի հաղորդմամբ, իշխանությունները անհրաժեշտ տեղեկատվությունը ստանում են ոչ թե կապի օպերատորներից, այլ մոբայլ հավելվածներում գովազդ տեղադրողներից:

Նշվում է, որ մարդկանց տեղաշարժին հետևում են ամերիկյան շուրջ 500 խոշոր քաղաքներում:

Տեղեկատվությունը կօգնի հասկանալ, թե որտեղ են մեծ թվով մարդիկ հավաքվում՝ այդպիսով նպաստելով վիրուսի տարածմանը, ինչպես նաեւ, թե որքանով են մարդիկ հետեւում տանը մնալու հորդորներին: