13:42 | 08.04.20 | Նորություններ | 10744

Ucom շարժական կապի բաժանորդները կօգտվեն հեռավար ուսուցման գործիքներից՝ չվճարելով ինտերնետի համար

Այսօրվանից մինչեւ մայիսի 31-ը Ucom-ի շարժական կապի Ունիվերսալ, Ունիվերսալ Պլյուս հետվճարային եւ u Կանխավճարային ծառայության բոլոր սակագնային պլանների բաժանորդները կօգտվեն հեռավար ուսուցման մի շարք կայքերից ու հավելվածներից՝ չվճարելով օգտագործված ինտերնետի համար։

Դրանցից են www.zoom.us կայքը եւ Zoom հավելվածը, Skype-ը, Viber-ը, նաեւ WhatsApp հավելվածը, www.armedu.am-ն ու մի շարք այլ կայքեր:

Սա իրականացվում է Ucom ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության եւ ԿԳՄՍ նախարարության հետ գործակցության շրջանակում, որը միտված է խթանելու հեռավար ուսուցումը Հայաստանի ողջ տարածքում:

«Ucom ընկերությունը խիստ կարեւորում է որակյալ կրթությունը, իսկ այս օրերին մեր աշխատակիցներից շատերն իրենց կամավորական աջակցությունն են ցուցաբերում մարզերի դպրոցականներին՝ հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման գործընթացում: Տվյալ առաջարկի շնորհիվ, ի դեպ, նույնիսկ u Կանխավճարային 1000 եւ 1500 սակագնային պլաններից օգտվող բաժանորդներն ընդամենը 1000 կամ 1500 դրամի դիմաց ստանում են առցանց կրթվելու եւ շփվելու նույնչափ հնարավորություններ, որքան եւ մյուս սակագնային պլանների բաժանորդները։ Ucom-ը գիտակցում է, որ հիմա առավել քան երբեւէ մարդիկ պետք է շարունակեն առցանց կրթվել ու պահպանել իրենց կապը թե՛ մտերիմների, թե՛ գործընկերների հետ, այդ պատճառով է կայացրել այս բաժանորդամետ որոշումը»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Նշենք նաեւ, որ Ucom-ի շարժական հեռախոսակապի կանխավճարային SIM քարտերը u Պարզ սակագնային պլանով այս օրերին կարելի է ձեռք բերել «Հայ Մամուլի» բոլոր գործող կրպակներից եւ Հայփոստի բաժանմունքներից: Քարտը ձեռք բերելիս անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ եւ վճարել 1000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կփոխանցվի բաժանորդի հաշվեկշռին:

Առաջարկից օգտվելու համար հարկավոր է անցում կատարել u Կանխավճարային սակագնային պլաններից մեկին՝ հավաքելով համապատասխան ակտիվացման կոդը. *254# կոդը u1000 սակագնային պլանն ընտրելու համար, *251# կոդը u1500 սակագնային պլանին, *252#՝ u2000, ինչպես նաեւ *253# կոդը u3000 սակագնային պլանին անցնելու համար: Ի դեպ, քարտն ակտիվացնելուց հետո Ucom-ի ծառայությունները կարելի է կառավարել Ucom հավելվածի եւ ակտիվացման կոդերի միջոցով:

Հիշեցնենք նաեւ, որ Ucom-ի կանխավճարային քարտեր, ինչպես նաեւ սմարթֆոններ, պլանշետներ եւ հեռակառավարման վահանակներ կարելի է ձեռք բերել նախեւառաջ առցանց՝ Ucom-ի ինտերնետ խանութից: Առաքումը գործում է Երեւան քաղաքում եւ մի շարք մարզային քաղաքներում: