10:15 | 08.04.20 | Նորություններ | 10573
Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է «+Meeting» ծառայությունը՝ նախատեսված «Zoom» եւ «Skype» հավելվածներով առցանց անցկացվող աշխատանքային հանդիպումների եւ դասերի, ինչպես նաեւ ընկերական շփումների համար:
Ի պատասխան Zoom եւ Skype հավելվածների օգտագործման մեծ պահանջարկի՝ Վիվա-ՄՏՍ-ը հոգ է տարել, որպեսզի այս դժվարին շրջանում աշակերտները, ուսանողները, նրանց ուսուցիչներն ու դասախոսները, ու բոլոր նրանք ում անհրաժեշտ է հեռավար շփում, «+Meeting» ծառայության միջոցով անսահմանափակ ու առանց հավելյալ վճարի հասանելիություն ունենան այս կարեւոր բջջային հավելվածներին` մինչեւ 31.05.2020թ., ներառյալ՝ համապատասխան սակագնային պլանի ակտիվ լինելու դեպքում:
Ծառայությունը ներկայում հասանելի է եւ ավտոմատ ակտիվացված է Վիվա-ՄՏՍ-ի «X» եւ «Y» կանխավճարային եւ հետվճարային, ինչպես նաեւ «Z» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդների համար:
«X», «Y» ու «Z» սակագնային պլանների շրջանակներում Zoom, Skype, ինչպես նաեւ՝ Viber, Whatsapp, Messenger, Zangi, Telegram («X» ու «Y» սակագնային պլանների դեպքում նաեւ՝ Facebook, Instagram, Snapchat, «X» սակագնային պլանի դեպքում նաեւ՝ Netflix) հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում՝ սակագնային պլանի ակտիվ լինելու դեպքում:
Փաթեթների ակտիվացման գները՝
«Z» սակագնային պլան՝ 1800 դրամ/30 օր
«Y» սակագնային պլան՝ 2800 դրամ/30 օր
«X» սակագնային պլան՝ 5000 դրամ/30 օր
Մինչեւ 2020թ. մայիսի 31-ը, ներառյալ, «+Meeting» ծառայության միջոցով Zoom եւ Skype հավելվածներն օգտագործելիս սակագնային պլանների շրջանակում տրամադրվող ինտերնետ-փաթեթի մեգաբայթերը չեն սպառվում: