Facebook-ի մաս կազմող NPE Team խումբը ներկայացրել է սիրահարների համար նախատեսված Tuned հավելվածը:
Tuned-ը երկու հոգու համար նախատեսված անձնական տարածք է, որտեղ նրանք կարող են ազատ արտահայտել իրենց սերը, կիսվել այդ պահի տրամադրությամբ, երաժշտությամբ եւ ընդհանուր օրագիր պահել: Հավելվածի գլխավոր առանձնահատկությունը նորությունների գաղտնի ժապավենն է:
Tuned-ը անվճար է եւ հասանելի միայն iOS տարբերակով: Դրանից օգտվելու համար Facebook-ում գրանցված լինելը պարտադիր չէ: