14:33 | 12.04.19 | Նորություններ | 9772

    Beeline-ը բարելավել է «Սմարթ բիզնես» կորպորատիվ սակագնային փաթեթների պայմանները

    Beeline-ը հայտարարում է կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված «Սմարթ Բիզնես» սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին։

    Այսուհետ փաթեթների հետ կտրամադրվի «Կորպորատիվ բյուջե» ծառայությունը, որը թույլ է տալիս ընկերություններին վերահսկել ծախսերը, իսկ աշխատակիցներին՝ առանց որեւէ սահմանափակումների օգտվել բջջային կապի ծառայություններից՝ հաշիվը վերալիցքավորելով:

    Մասնավորապես, աշխատակցի հեռախոսահամարին կցվում է կորպորատիվ եւ անձնական հաշվեկշիռ: Յուրաքանչյուր ամիս ընկերությունը հոգում է բիզնեսի համար անհրաժեշտ ծախսերը, իսկ աշխատակիցը կանխավճարային համակարգով վճարում է իր անձնական նպատակներով սպառած ծառայությունների դիմաց։

    «Beeline-ում մենք ուշադիր ենք բոլոր հաճախորդների ցանկությունների նկատմամբ: Այժմ հաճախորդների ծախսերն օպտիմալացնելու համար կատարել ենք հերթական փոփոխությունը, որը կվերաբերի ոչ միայն կորպորատիվ հաճախորդներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են առանձնացնել անձնական եւ աշխատանքային նպատակով օգտագործված կապի ծախսերը: Վստահ եմ, որ մեր գործընկերներն ըստ արժանվույն կգնահատեն այս հնարավորությունը, որը մեր ծառայությունների օգտագործումը կդարձնի էլ ավելի հարմար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

    Հիշեցնենք, որ «Սմարթ Բիզնես» սակագնային փաթեթները թույլ են տալիս հաճախորդին ինքնուրույն կարգավորել սեփական փաթեթը՝ իր բիզնեսի պահանջներին համապատասխան եւ վճարել միայն անհրաժեշտ ծառայությունների համար։ Առաջարկը ներառում է անսահմանափակ զանգեր «փակ խմբի» ներսում, ինչպես նաեւ հիմնական OTT հավելվածների օգտագործում՝ առանց ինտերնետի տարիֆիկացման: