13:22 | 12.04.19 | Նորություններ | 2298
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Ժնեւում անցկացվող Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումի (WSIS) շրջանակներում հանդիպել է Իրաքի կապի նախարար Նայեմ Թ. Յուսիրին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել երկկողմ համագործակցության աշխատանքային խումբ եւ այցելություններ ու քննարկումներ կազմակերպել հետեւյալ ուղղություններով՝ կրթական համակարգեր («Թումո» կենտրոն (Tumo Center for Creative Technologies), «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ (Armath Engineering Laboratories), «Անել» լաբորատորիա (www.anel.am), թվային պլատֆորմներ (Dasaran, Earlyone, E-Gov եւ այլն), թվային հեռուստատեսային ցանցի ներդրում, ինտերնետ ենթակառուցվածքի զարգացում, օպտիկական կապուղիների միջոցով ինֆորմացիոն տրանզիտի զարգացում դեպի Իրաք, ստարտափ էկոհամակարգի զարգացում։
Նախարար Հակոբ Արշակյանը Նայեմ Յուսիրին հրավիրել է մասնակցելու հոկտեմբերի 6-9 Երեւանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային կոնգրեսին (WCIT 2019)։