11:35 | 26.11.18 | Նորություններ | 2841

31 ստարտափ մրցել է ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրի եզրափակչում

Նոյեմբերի 23-24-ին Երեւանում կայացած վենչուրային համաժողովի շրջանակում կայացել է ԵՄ Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության դրամաշնորհային ծրագրի (EU4Business STEP2) եզրափակիչը, որին մասնակցել է 31 ստարտափ:

Նրանք իրենց պրոդուկտներն են ներկայացրել տեղացի եւ օտարերկրյա փորձագետներից կազմված ժյուրիին:

Մրցույթն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի
շրջանակում՝ Եվրոպական միության ու Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության համատեղ ֆինանսավորմամբ եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համագործակցությամբ։

Հաղթող ստարտափները հայտնի կդառնան նոյեմբերի 27-ին: Նրանք կստանան €6 հազ.-ից €15 հազ. արժողությամբ եւ 6 ամիս տեւողությամբ դրամաշնորհ: Յուրաքանչյուր ծրագիր պարտավորվում է համաֆինանսավորել դրամաշնորհի արժողության 15%-ի չափով:

Մինչ մրցույթի եզրափակիչ փուլը, թիմերի եւ ընկերությունների համար իրականացվել են կողմնորոշիչ միջոցառումներ, տրամադրվել է մենթորություն՝ միջազգային ու տեղական փորձագետների կողմից:

EU4Business STEP2 ծրագրի նպատակն է խթանել տեխնոլոգիաների յուրացման ընթացքն ու գիտական հետազոտությունների արդյունքների առեւտրայնացումը, խրախուսել համագործակցությունը գիտության եւ մասնավոր հատվածի, հատկապես հայաստանյան ՓՄՁ-ների միջեւ, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ եւ աջակցել նորարարությանն ու ձեռներեցությանը Հայաստանում: