17:03 | 23.11.18 | Նորություններ | 3691
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Սեւան ստարտափ սամմիթ 2018»-ի մասնակից թիմերի պարգեւատրման արարողությանն այսօր ասել է՝ ժամանակն է, որ ստարտափն անեք նաեւ Սիլիկոնյան հովտում։
«Իհարկե, 120 թիմի մասնակցությունը մեծ թիվ է, բայց ես հույս ունեմ, որ մոտակա մի քանի տարիներին 1200 թիմ կմասնակցի»,- ասել է նախագահը։
Մրցանակաբաշխության առաջին մրցանակին եւ 5 մլն դրամ պարգեւին արժանացել է «Սուպեր Էնոթեյթ Էյ Այ» (SuperAnnotate AI) նախագիծը:
Երկրորդ եւ երրորդ տեղերին համապատասխանաբար արժանացած «ՅՈԼՈ» (YOLO) եւ Սենս թու բիթ (Sense2beat) նախագծերին խրախուսական մրցանակներ են շնորհվել:
«Սեւան ստարտափ սամմիթ»-ի մասնակից 120 թիմերի համար նախատեսված պարգեւներից «Նախագահի մրցանակ»-ն ավելացել է այս տարի։
Սամվել Ղարագյոզյան