13:09 | 09.07.18 | Նորություններ | 9280

Seedstars Yerevan 2018-ն ընդունում է հայտեր

Seedstars միջազգային մրցույթի երեւանյան փուլը կկայանա սեպտեմբերի 29-ին` Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Այդ օրը լավագույն 10 ստարտափները կներկայանան միջազգային ժյուրիի առաջ:

Մրցույթին դիմող ստարտափը պետք է 2 տարուց պակաս պատմություն ունենա, $500 հազ.-ից պակաս ներդրում ներգրաված լինի, ինչպես նաեւ ունենա մինիմալ կենսունակ պրոդուկտ (MVP):

Ստարտափները կարող են դիմել այստեղ՝ մուտքագրելով ssw-yerevan-18-affb կոդը: 


Երեւանյան փուլի հաղթողը հնարավորություն կստանա մասնակցելու Շվեյցարիայում կայանալիք Seedstars համաշխարհային մրցույթին, որի հաղթողը կստանա մինչեւ $1 մլն ֆինանսավորում: Երեւանյան հաղթող ստարտափը նաեւ կմասնակցի տարածաշրջանային համաժողովին՝ ստանալով մենթորների, հաջողակ ձեռներեցների եւ այլ ներդրողների կողմից խորհրդատվություն:

Միջոցառմանը ներկա լինելու համար հարկավոր է գրանցվել այստեղ: Մրցույթի տեղական փուլի կազմակերպիչն է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: Գլխավոր գործընկերն է BetConstruct ընկերությունը:

Հիշեցնենք, որ 2017թ. Seedstars-ի երեւանյան հաղթողը Chessify ստարտափն էր: 2016թ. Հայաստանը միջազգային մրցույթում ներկայացրեց Earlyone-ը:

2015թ. մրցույթի հայաստանյան հաղթող EyeCare թիմը հայտնվեց Seedstars World-ի լավագույն տասնյակում: Իսկ 2013թ. SoloLearn-ն ընդգրկվեց Seedstars World-ի լավագույն եռյակում: