10:09 | 07.07.18 | Նորություններ | 4867

Վարչապետը պատրաստ է աջակցել Թումոյի ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել Թումոյի տարբեր ծրագրերին՝ ուղղված կրթության որակի բարձրացմանն ու երիտասարդ սերնդի զարգացմանը:

Այդ մասին նա ասել է՝ հուլիսի 6-ին այցելելով Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ հանդիպել է հիմնադիրներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյանների, գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի, Թումոյի խորհրդի անդամներ Սերժ Թանգյանի, Բեկոր Փափազյանի, Լիսա Գրիգորյանի եւ Ֆրենկ Մելքոնյանի հետ:

Թումոյի ներկայացուցիչները վարչապետի հետ քննարկել են կենտրոնի ապագա ծրագրերը, ինչպիսիք են Թումո լաբերը (Convergence Center), որը մեծածավալ նորարարական կենտրոն է ճարտարագիտության եւ կիրառական գիտությունների ոլորտում համալսարանական տարիքի ուսանողների եւ երիտասարդ մասնագետների համար եւ 24 նոր կենտրոններ հիմնելու միջոցով Թումոյի ծրագիրը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու նախագիծը։