10:50 | 06.07.18 | Նորություններ | 4367

    Վանաձորում կանցկացվի Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը

    Հուլիսի 7-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կկայանա Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը:

    Երկրորդ անգամ կազմակերպվող միջոցառումը կներգրավի շուրջ 300 մասնակից՝ պետական, գիտահետազոտական, կրթական, դոնոր կազմակերպություններից, ստարտափներից եւ կայացած ինժեներական ընկերություններից:

    Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կազմակերպած միջոցառման ցուցահանդեսային հատվածում ավելի քան 35 տեղական եւ միջազգային կազմակերպություններ կներկայացնեն իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայությունները:

    Մասնակցության համար հարկավոր է գրանցվել այստեղ:

    Ինժեներական համաժողով-ցուցահանդեսի նպատակն է ցուցադրել Հայաստանում ինժեներական ոլորտի վերջին ձեռքբերումները եւ քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության եւ գործարար միջավայրի մարտահրավերները:

    Նպատակներից է նաեւ կազմակերպությունների եւ ոլորտի հիմնական դերակատարների միջեւ փորձի եւ գաղափարների փոխանակման խթանումը՝ էլեկտրոնիկայի, կապի տեխնոլոգիաների եւ 5G-ի, մաթեմատիկական մոդելավորման, ինքնակառավարվող տրանսպորտային միջոցների, բիո-ճարտարագիտության եւ քիմիայի, մեծ տվյալների մշակման եւ այլ ուղղություններում: