10:16 | 18.05.18 | Նորություններ | 13145

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կշարունակի աջակցել բնակարանաշինության ծրագրին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» ստորագրել են ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագրի պայմանագիրը:

«Որոշումը կայացված է, պայմանագիրը՝ ստորագրված: Մենք այս տարի եւս լինելու ենք «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողքին՝ մեր հայրենակիցների տարիների երազանքն իրականացնելու համար: Նոր մարտահրավերներն ու տնտեսական իրավիճակը պարտավորեցնում են հստակեցնել հաշվարկները, սակայն, երբ տեսնում ենք, թե ինչպես են տարիներ առաջ տան խնդիրը հաղթահարած ընտանիքները հաստատվել եւ վստահ նոր երազանքներ են սահմանում, ձգտում ենք օգտակար լինել՝ մեր հնարավորությունների սահմաններում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ընտանիքների ընտրությունն իրականացնում է «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապահովում է ֆինանսական աջակցությունը, հաճախ նաեւ, կամավորականության սկզբունքով շինարարական աշխատանքներին մասնակցությունը: