10:35 | 03.05.18 | Հարցազրույցներ | exclusive 113923
Մաքս Քելլին Techstars London աքսելերատորի կառավարող տնօրենն է: Techstars-ն աշխարհում առաջատար աքսելերատորներից է, որն օգնում է գլոբալ շուկաներ դուրս գալ վաղ շրջանի ստարտափներին:
Մինչ Techstars-ին միանալը նա 12 տարի աշխատել է Virgin Insight ընկերությունում՝ որպես ընկերության ռազմավարության եւ ստարտափների ստեղծման պատասխանատու:
Itel.am-ի բացառիկ հարցազրույցը Մաքս Քելլիի հետ:
- Ո՞րն է Techstars-ի առաքելությունը՝ տեխնոլոգիական էկոհամակարգեր ստեղծելու հարցում:
- Շուրջ 20 000 ընկերություն է ամեն տարի դիմում՝ մասնակցելու Techstars-ի ծրագրին: Այս ընթացքում շուրջ 4000 միջոցառում ենք իրականացրել աշխարհի 150 երկրում:
Հազարավոր մարդիկ են ծրագրի միջոցով անցնել փորձարարական ուսուցման գործընթացով: Մենք շահույթ չենք ստանում այդ միջոցառումներից, աջակցում ենք աշխարհում էկոհամակարգերի ստեղծմանը եւ զարգացմանը: Մեր նպատակն է դառնալ գլոբալ ցանց, որը կօգնի ընկերություններին հաջողության հասնել: Հավատում ենք, որ ձեռներեցներն ավելի լավ ապագա ստեղծողներն են: Այնպես որ, ցանկանում ենք դառնալ համաշխարհային ցանց, որը կօգնի ստարտափներին հաջողության հասնել:
Ամեն տարի մենք ընտրում ենք շուրջ 300 ընկերություն, որոնք միանում են մեր 3-ամսյա աքսելերացիոն ծրագրին, որի շրջանակում ստանում են $120 հազ. ներդրում եւ մուտք դեպի մեր գլոբալ ցանց:
-Որքանո՞վ է Techstars-ը հետաքրքրված Արեւելյան Եվրոպայից ստարտափներով:
- Ես Արեւելյան Եվրոպայից շատ ստարտափների հետ եմ աշխատել: Որակը, հիմնադիրները, հատկապես տեխնիկական թիմերը բացառիկ են: Բայց անդունդ կա՝ կապված կոմերցիոն մասի հետ: Մենք կարող ենք օգնել այդ հարցում, եւ դա է պատճառը, որ ես հետաքրքրված եմ այս տարածաշրջանով:
10:07 | 15.02.17 |
Նաեւ նախապես որոշեք, թե աշխարհագրական առումով Techstars-ի որ ծրագրին է ավելի նպատակահարմար, որ դիմեք: Պետք է նշել, որ դրանցից շատերը չափազանց մրցունակ են, այդ թվում՝ Նյու Յորքը եւ Լոնդոնը: Գուցե մտածեք եւ հարմար գտնեք այնպիսի տարածաշրջանում դիմել, որտեղ ավելի քի՞չ է մրցակցությունը:
- Ինչպե՞ս երկիրը դարձնել տեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն:
- Երբ երկիրն ունի որոշ խոշոր հաջողակ ընկերություններ, մի քանի բան է տեղի ունենում: Դրանցից մեկը ձեռներեցության եւ հաջողության աճն է: Երկրորդն այն է, որ առաջանում են մարդկանց խմբեր, որոնք տեսել են այդ ընկերությունը նրա ստեղծման սկզբից, մասնակցել են այդ գործընթացին եւ ինքնավստահ են: Այնպես որ երկրի համար իսկապես շահավետ է ունենալ մի քանի խոշոր հաջողակ ընկերություններ:
Ես համոզված եմ, որ Հայաստանում առկա են որակյալ ընկերություններ: Անկասկած կխրախուսեմ, որ հայաստանյան ստարտափները դիմեն Techstars-ի աքսելերացիոն ծրագրին, եւ եթե անգամ ոչ Techstars-ին, ապա այլ աքսելերացիոն ծրագրերի: Ուղղակի խորհուրդ կտայի գտնել իսկապես լավ աքսելերացիոն ծրագիր եւ ժամանակ չկորցնել այնպիսի ծրագրերի վրա, որոնք ձեզ չեն տա այն արժեքը, որի կարիքն ունեք:
Մենք կցանկանանք տեսնել մեր ծրագրին մասնակցող հայկական ընկերությունների, բայց նրանք պետք է հրաշալի թիմեր ունենան եւ մեծ շուկաներին ուղղված պրոդուկտներ մշակեն:
Մաքս Քելլիի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը