«ՎԵՈՆ» խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շառլիեն հեռացել է ընկերությունից:
Այս մասին հայտնի է դարձել ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրությունից:
Ժան Իվ Շառլիեի պարտականությունները ժամանակավորապես կկատարի «ՎԵՈՆ»-ի վերահսկիչ խորհրդի ղեկավար Ուրսուլա Բերնսը:
Ժան Իվ Շառլիեն պաշտոնը զբաղեցնում էր 2015թ.-ից:
2017թ. նոյեմբերին Ժան Իվ Շառլիեն եւ Ուրսուլա Բերնսը Երեւանում մասնակցել էին խմբի ղեկավարության գլոբալ համաժողովին:
Itel.am-ի բացառիկ հարցազրույցը Ժան Իվ Շառլիեի հետ
հասանելի է այստեղ: