14:54 | 28.02.18 | Նորություններ | 3769
Instagram-ի այլընտրանք համարվող Vero հավելվածը, որը գործարկվել էր դեռ 2015թ., անսպասելի կերպով վերջին օրերին դարձել է App Store-ի առաջատար:
Եթե մեկ շաբաթ առաջ հավելվածն անգամ թոփ 1500-ում չէր, ապա այսօր գլխավորում է App Store-ի վարկանիշը: Օրինակ, վերջին մեկ օրում հավելվածն ԱՄՆ-ում ներբեռնել է 500 հազ. մարդ:
Vero-ն ֆինանսավորում է Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի որդին՝ Այման Հարիրին, որի կարողությունը գնահատվում է $1,33 մլրդ:
Հավելվածը սակայն Instagram-ից ունի նաեւ մի շարք առանցքային տարբերություններ: Օգտատերերը կարող են հղումներ եւ լուսանկարներ հրապարակել, ինչպես նաեւ գրքերի, հեռուստատեսային շոուների եւ ֆիլմերի մասին խորհուրդներով կիսվել: Vero-ն գովազդ ընդհանրապես չի ցուցադրում, իսկ գրառումները ժապավենում երեւում են ըստ վերջին թարմացումների, այլ ոչ թե ալգորիթմների հիման վրա:
Vero-ում գրառումները հնարավոր է դասակարգել նաեւ ըստ կոնտակտների խմբի տեսանելիության: Հաջորդ տարբերությունն այն է, որ ծրագիրը նվազագույն տվյալներ է հավաքում օգտատիրոջ մասին եւ, միաժամանակ՝ այդ տվյալներով չի կիսվում գովազդատուի կամ երրորդ կողմի հետ:
Mashable-ի փոխանցմամբ՝ Vero-ի հաջողությունը պայմանավորված է նրանով, որ օգտատերերը հիասթափված են Instagram-ում առկա գրառումների ալգորիթմային ցուցադրությունից:
Հասանելի է նաեւ Vero-ի Android տարբերակը: