11:04 | 28.02.18 | Նորություններ | 15782

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ լուսավորվել են Շենիկի փողոցները

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում լուսավորվել են Արմավիրի մարզի Շենիկ գյուղի հիմնական փողոցները:

Տեղակայվել է 52 LED լուսարձակ:

«Մայրաքաղաքի եւ հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացման տեմպերի միջեւ մեծ տարբերություն կա: Ենթակառուցվածքների ապահովման անհրաժեշտությունն առկա է շատ բնակավայրերում: Տեւական ժամանակ իրականացնում ենք այս ծրագիրը՝ ձգտելով լուծել եղած խնդիրներն ու կրճատել համայնքների ֆինանսական բեռը: Միայն 2017 թվականին հասցրել ենք LED լուսարձակներով աշխատող համակարգ գործարկել 6 մարզի 14 գյուղում: Շենիկը դրանցից մեկն է: Հաճելի է արձանագրել, որ մեզ հաջողվում է որոշակի քայլերով նպաստել նման բնակավայրերի զարգացմանը: Ի վերջո, լուսավորված փողոց ունենալը քաղաքի մենաշնորհը չէ: Դա քաղաքակիրթ կենսաձեւի տարրական պայման է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գյուղի փողոցները կլուսավորվեն ամռանը 21:00-ից մինչեւ 02:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 01:00-ը: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր: