09:28 | 28.02.18 | Նորություններ | 4694

gg-ն հայտնել է ռուսական շուկա դուրս գալու մասին

gg-ը ընկերությունը հայտնել է, որ մարտի 14-ից մուտք է գործում ռուսական շուկա։

«Ամեն ընկերության կյանքում լինում են վճռական պահեր, երբ պետք է լարել բոլոր ուժերը եւ հասնել բաղձալի նպատակին։ Նման պահեր մեր ընկերության պատմության ընթացքում բազմիցս եղել են։ Այդպիսի մի պահ է հասունացել։

Մենք դարձանք առաջատար մեր երկրում, մեր Երեւանը մեկ միլիոնանոց քաղաք է։

Ժամանակն է բարձրացնել նշաձողը։ Այս անգամ մենք պետք է զարմացնենք 20-միլիոնանոց Մոսկվան»,- ասված է gg-ի ֆեյբուքյան էջում:

Ընկերությունում նշել են, որ «Մոսկվայում կաշխատեն ggTruck եւ ggEvacuator պրոդուկտները»։

«Մոսկվայից հետո մեր թիրախը կդառնան աշխարհի մյուս մեգապոլիսները, եւ gg-ն կդառնա համաշխարհային։ Այս երազանքի իրականացումը մեր ձեռքերում է։ Մոսկվայում բազմաթիվ հայեր են ապրում: Բոլորս էլ ունենք հարազատներ այս մեծ քաղաքում։ Մեր ggTruck եւ ggEvacuator պրոդուկտները կայացնելու համար մեզ անհրաժեշտ են գործընկերներ՝ մարդիկ, ովքեր ունեն բեռնատար կամ էվակուատոր եւ կցանկանան համագործակցել gg-ի հետ»,- ասված է հայտարարության մեջ: