11:26 | 27.02.18 | Նորություններ | 3819

Երեւանում կանցկացվի GoNative կոնֆերանսը

Մարտի 17-ին ISTC-ի կենտրոնում Հայաստանում արդեն երկրորդ անգամ կանցկացվի GoNative կոնֆերանսը:

Միջոցառման շրջանակում Հայաստանի լավագույն ՏՏ մասնագետները կկիսվեն իրենց փորձով:

Մասնակցությունն անվճար է, հարկավոր է գրանցվել այստեղ:  

Mobile Eating the World («Մոբայլն ուտում է աշխարհը») կարգախոսով միջոցառման թիրախում բոլոր այն ՏՏ մասնագետներն են, որոնք ցանկանում են զբաղվել մոբայլ ծրագրավորմամբ, իսկ թեմայի ընտրությունը պայմանավորված է վերջին տարիներին մոբայլ ծրագրավորման եւ սմարթֆոնների կտրուկ աճով։

Itel.am-ի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչներից Դավիթ Սիրադեղյանը նշել է, որ նախկինում միշտ հետեւել է արտերկրում անցկացվող նմանատիպ կոնֆերանսներին եւ զգացել, որ նման կոնֆերանս կազմակերպելու պակասը Հայաստանում առկա է:

Անցած տարի գարնանը Բեռլինում համանման կոնֆերանսի մասնակցելուց հետո որոշում է, որ պետք չէ նստել ու սպասել, թե երբ կգա այն օրը, երբ ինչ-որ մեկը նման միջոցառում կկազմակերպի Հայաստանում: Այդպես անցած նոյեմբերին կազմակերպվեց առաջին GoNative կոնֆերանսը, որի թեմաներն էին մոբայլ, վեբ, front-end եւ back-end ծրագրավորումը: