11:28 | 31.01.18 | Նորություններ | 11122

Ֆեյսբուքն արգելում է կրիպտոարժույթներին առնչվող բոլոր գովազդները

Ֆեյսբուքն արգելում է կրիպտոարժույթներին, այդ թվում՝ բիթքոինին առնչվող բոլոր գովազդները՝ մարդկանց պաշտպանելու «ֆինանսական պրոդուկտներից եւ ծառայություններից, որոնք ասոցացվում են ապակողմնորոշիչ կամ խաբուսիկ գործունեության հետ»:

Ինչպես նշված է սոցցանցի բլոգում, այսուհետ անգամ օրինական կազմակերպություններն ի վիճակի չեն լինի գովազդել բիթքոին, ICO կամ բինարային օպցիոններ (արժեթուղթ, որի դեպքում դրական արդյունք է համարվում ընտրված ապրանքի էժանացման կամ թանկացման ճիշտ կանխատեսումը):

Ընդ որում, ընկերության նոր քաղաքականությանը հակասող գովազդները կարգելվեն ինչպես հենց սոցցանցում, այնպես էլ այլ հարթակներում, որտեղ Ֆեյսբուքը գովազդներ է վաճառում, այդ թվում՝ Instagram-ում եւ Audience Network-ում:

«Մեր նպատակն է, որպեսզի մարդիկ շարունակեն նոր ապրանքներ եւ ծառայություններ բացահայտել ֆեյսբուքյան գովազդների միջոցով՝ չվախենալով խաբեություններից: Այդուհանդերձ, մենք ի վիճակի չենք լինի «բացահայտել» նմանատիպ բոլոր գովազդները, հետեւաբար՝ ակնկալում ենք մեր օգտատերերից արձագանք ստանալ նման խախտումների մասին»,- ասված է հաղորդագրությունում: