11:26 | 30.01.18 | Նորություններ | 64937

    Ամփոփվել են Yerevan Blockchain Hackathon-ի արդյունքները

    Երեւանում հունվարի 27-ին ամփոփվել են առաջին անգամ անցկացվող Yerevan Blockchain Hackathon-ի արդյունքները:

    Հաքաթոնին մասնակցել է 7 թիմ, որից 4-ն արժանացել է մրցանակի:

    photo © Լուսանկարը՝ Անի ԱՐիա Վարդանյան


    Մրցանակները հանձնել է բիթքոինի միջազգային փորձագետ, Blockchain Technologies Corporation-ի տնօրեն Նիք Սպանոսը:

    photo © Լուսանկարը՝ Անի ԱՐիա Վարդանյան


    Թիմերը մրցանակները ստացել են Ethereum կրիպտոարժույթով:

    Հաղթող թիմերն են Armen՝ $700, Triengine՝ $650, HiLearn՝ $600, Zoomar՝ $250:

    photo © Լուսանկարը՝ Անի ԱՐիա Վարդանյան


    Հետեւելով թիմերի ներկայացումներին՝ Նիք Սպանոսը նշել է, որ տպավորված է ներկայացված գաղափարներով, այդ իսկ պատճառով կրկնապատկել է մրցանակային գումարը: Նա նաեւ տեղեկացրել է, որ հայաստանյան թիմերին տալիս է երկու շաբաթ վերջնաժամկետ՝ իրենց գաղափարները հղկելու եւ նորից ներկայացնելու համար:

    Հաքաթոնը կազմակերպել էին Hero House-ը, Zap եւ YLedger ընկերությունները:

    Hero House-ը Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։ Այն իրականացվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։

    «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միության EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է։