12:49 | 04.12.17 | Նորություններ | 19439

Shadowmatic-ը՝ Google Play-ի 2017թ. ամենանորարար հավելվածների շարքում

Triada Studio-ի գործարկած Shadowmatic 3D փազլային խաղը ճանաչվել է Google Play-ի՝ 2017-ի ամենանորարար հավելվածներից մեկը:

Itel.am-ին Triada Studio-ի տեխնիկական տնօրեն Բագրատ Դաբաղյանը տեղեկացրել է, որ խաղը լավագույնն է ճանաչվել մի շարք երկրներում՝ Բրազիլիայում, Մեքսիկայում, Թայվանում, Հոնկոնգում, Գերմանիայում եւ այլն:

Triada Studio-ն այս տարվա մարտին գործարկել էր Shadowmatic-ի Android տարբերակը, որը, ի տարբերություն iOS-ի ($3,99), խաղը սկսելիս անվճար է:

Երեւակայությունը զարգացնող Shadowmatic 3D փազլային խաղի iOS տարբերակը թողարկվել է 2015թ. հունվարին Triada Studio հայկական ընկերության կողմից: Խաղը հասանելի է 13 լեզուներով, այդ թվում՝ հայերեն: 2015թ. խաղն արժանացել է Apple Design Awards մրցանակին: