11:03 | 02.12.17 | Նորություններ | 6842
PicsArt ընկերության գործարկած PicsArt Animator հավելվածը Google Play-ի կողմից ճանաչվել է 2017-ի ամենաժամանցային հավելված։
Google Play-ի՝ հաղթողներին նվիրված բաժնում նշված է, որ «այս անվանակարգում հաղթող ճանաչված հավելվածները ոչ թե ժամանակ սպանելու համար են, այլ դրանից առավելագույնը ստանալու համար»։
PicsArt Animator-ը հեշտորեն օգտագործվող անիմացիոն հավելված է, որը թույլ է տալիս ստեղծել անիմացիաներ եւ մուլտֆիլմեր՝ շատ կարճ ժամանակում։