11:26 | 19.10.17 | Նորություններ | 19847
Հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Արեւորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի փակման արարողությունը:
Փառատոնն իրականացվում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ եւ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ 2007-ից։
Փառատոնի ֆիլմերի ծրագրի երեք՝ «Շրջակա միջավայր», «Վայրի բնություն», «Մանկապատանեկան» անվակարգերում հայտարարվել են հաղթող ֆիլմերը։
Փակման արարողությանը հաջորդել է Դեյվիդ Բոնդի «Վայրի մի բան» նախագիծ ֆիլմի ցուցադրությունը։
Փառատոնի մրցութային եւ տեղեկատվական ծրագրերում այս տարի ցուցադրվել է 83 ֆիլմ՝ ամբողջ աշխարհից: