Ucom ընկերությունը «Երկրները մեկ հարկի տակ» խորագիրը կրող 2017թ. եռօրյա փառատոն-համաժողով-մրցանակաբաշխության շրջանակում ճանաչվել է հեռահաղորդակցման ոլորտի լավագույն ընկերություն:

Միջոցառումը յուրաքանչյուր տարի իրականացվում է ՀՀ կառավարության Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախաձեռնությամբ:

«Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ եւ սեփական օպտիկամանրաթելային ցանցերի օգնությամբ ընկերությունը տրամադրում է ֆիքսված եւ շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն իր ավելի քան 600 հազար բաժանորդներին: Մշտապես նորարարական առաջարկներով հանդես եկող Ucom-ը յուրաքանչյուրին հասանելի է դարձրել ոչ միայն շարժական հեռուստատեսությունն իր MediaRoom հավելվածով, այլեւ U!Pay վիրտուալ դրամապանակը, 1 SIM-քարտում հայկական եւ ռուսական համար ունենալու հնարավորությունը, U!Cloud ամպային լուծումները եւ շատ ավելին»,- ասված է Ucom-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Նման գնահատականը խիստ պարտավորեցնող է: Ucom ընկերությունը շարունակելու է մեծ եռանդով աշխատել ու հանդես գալ նորարարական լուծումներով»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: