18:01 | 27.09.17 | Նորություններ | 20591
Beeline-ը եւ «Թել-Սել»-ը 10 տարի առաջ սկսել են նոր տեսակի գործակցություն, որի շնորհիվ հնարավոր է դարձել բջջային կապի ծառայության դիմաց վճարումներ կատարել ինքնասպասարկման տերմինալների միջոցով։
Beeline-ում նշել են, որ դա ապահովել է հաճախորդների հարմարավետությունն ու վճարումների իրականացման մատչելիությունը։
«Մեր առաջնային նպատակներից է մեր բաժանորդների հարմարավետության ապահովումը եւ այդ հարցում «Թել-Սել» ընկերության հետ համագործակցության նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել։ Մենք շնորհակալ ենք մեր գործընկերոջը արդյունավետ եւ երկարատեւ համագործակցության համար եւ միշտ ուրախ ենք մեր հաճախորդներին առաջադեմ եւ հարմարավետ ծառայություններ մատուցելու ամեն հնարավորության համար»,- ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«10 տարում հայաստանյան բիզնես միջավայրն ու էլեկտրոնային վճարումների շուկան զարգացման տարբեր փուլեր են անցել, հաղթահարել են բազում բարդություններ, արձանագրել անկումներ ու վերելքներ: Այս ընթացքում Beeline-ի հետ մեր համագործակցությունը մնացել է ամուր հիմքերի վրա՝ շնորհիվ ճիշտ կառավարման, բիզնես կուլտուրայի եւ մեր ծառայություններից օգտվողների նկատմամբ միանման վերաբերմունքի: Մեր հաճախորդները խիստ պահանջկոտ են՝ ծառայությունների որակի առումով, եւ մեր հաջողություններն ու անխախտ գործընկերությունը պայմանավորված են պահանջարկը որակով բավարարելու, հաճախորդների հավատարմությունը ամրապնդելու եւ հաճախորդների բազան էապես ընդլայնելու մեր կարողունակությամբ։ Telcell-ի եւ Beeline-ի համագործակցությունն իրավամբ կարելի է կոչել ժողովրդական»,-ասել է «Թել-Սել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:
Telcell տերմինալով առաջին վճարումը Beeline-ի բջջային ծառայության դիմաց կատարվել է 2007թ. սեպտեմբերի 8-ին: Այնուհետ ընդլայնելով համագործակցությունը՝ ընկերությունները հաճախորդներին հնարավորություն են տվել տերմինալներով վճարել նաեւ Beeline-ի մյուս ծառայությունների համար: