Beeline-ը տեղեկացնում է, որ Կապի թանգարանն այսօրվանից ժամանակավորապես դադարեցնում է իր աշխատանքը եւ փակ է լինելու այցելությունների համար:
Թանգարանում մեկնարկում է վերանորոգում, որի ավարտից հետո այն կրկին կբացի իր դռները:
Վերաբացման օրվա մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն:
Կապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի եւ ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաեւ երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ:
Թանգարանը գործում է Ազատության 24/1 հասցեում։