13:27 | 05.09.17 | Նորություններ | 23690

    Beeline-ը շարունակում է «Դպրոց նոր սմարթֆոնով» ակցիան

    Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում սմարթֆոնների գնորդները, «Դպրոց նոր սմարթֆոնով» ակցիայի շրջանակում, ստանում են բլոկնոտներ եւ գրիչներ:

    Գրենական պիտույքները տրամադրվում են սեպտեմբերի 1-ից սկսած՝ առաջին 2000 հաճախորդներին:  

    Բացի այդ, ակցիայի շրջանակում Beeline-ի բրենդավորված սմարթֆոնները վաճառվում են մինչեւ 50% զեղչով: Այսպիսով՝ Beeline Fast սմարթֆոնը հասանելի է 24 900 դրամով, Beeline Pro-ն՝ 20 900 դրամով, Beeline Pro 5-ը՝  25 900 դրամով,  Beeline Pro 4-ը՝  22 900 դրամով, Beeline Smart 8-ը՝ 19 900 դրամով, իսկ Beeline Pro 6-ը՝ 32 900 դրամով:

    Ակցիան շարունակվելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը:

    Օգտվելով ակցիայից՝ բաժանորդները ստանում են նաեւ նոր հեռախոսահամար եւ «Սմարթ 1500» կանխավճարային փաթեթից մեկ ամիս անվճար օգտվելու հնարավորություն:

    «Այս փոքրիկ անակնկալը թող ոգեւորի մեր աշակերտներին ու ուսանողներին իրենց ուսման մեջ եւ հիշեցնի, որ Beeline-ն իրենց հետ է այդ բարդ եւ կարեւոր ճանապարհին: Մեր հեռախոսների օգնությամբ նրանք կկարողանան միշտ կապի մեջ լինել իրենց հարազատների հետ: Բացի այդ, հուսով եմ, որ նրանք կօգտագործեն այս սմարթֆոնների ու տրամադրվող սակագնային փաթեթի հնարավորությունները նոր գիտելիքներ ձեռք բերելու համար, ինչը նրանց կյանքը կդարձնի ավելի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: