13:13 | 02.08.17 | Նորություններ | 66490

    Ամփոփվել են Sevan Startup Summit-ի արդյունքները

    Հուլիսի 30-ին ամփոփվել են Sevan Startup Summit-ի արդյունքները. մրցանակային ֆոնդը կազմել է ավելի քան $45,000, որը բաշխվել է 18 թիմերի միջեւ։

    Բացի գումարային մրցանակներից, սամմիթի մասնակիցները ստացել են հնարավորություն՝ շփվելու ստարտափերների եւ բիզնեսմենների հետ։ Այս տարի, բացի հրավիրված ամենօրյա դասախոսներից, կիրառվել է CampFire Talks ֆորմատը, որտեղ հաջողակ բիզնեսմենները խոսել են իրենց հաջողության ճանապարհի մասին՝ խարույկի շուրջ։

    3 մրցութային օրերի ընթացքում անցկացվել է 7 մրցույթ։ Սամմիթի գլխավոր աջակից Beeline-ի շնորհիվ Սեւանում հնարավոր է դարձել անցկացնել 24-ժամյա ծրագրավորողների կոդավորման մրցույթ։

    Սամմիթի գլխավոր գործընկեր Ամերիաբանկը շնորհել է Big Battle-ի գրան պրին՝ $8000, որը հաղթող թիմը խոստացել է չհուսահատեցնել իրեն հավատոցղներին։ Այդ թիմը Anix-ն էր, որի գաղափարը հաճախորդների սպասարկամ որակը բարելավելն է։

    «Sevan Startup Summit-ը կարելի է համարել հաջողված նախագիծ, որը տեղի ունեցավ կազմակերպիչների, գործընկերների, աջակիցների եւ իհարկե մասնակիցների շնորհիվ։ Հույս ունենք, որ հետագայում արդեն կլսեք «Seaside Startup Summit»-ի մասին, որը տեղի կունենա աշխարհի տարբեր ծայրերում»,- ասել է Sevan Startup Summit-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը: