18:00 | 31.07.17 | Նորություններ | 37257

Beeline-ը ներկայացրել է ցածր գներով ռոումինգի նոր առաջարկ

Beeline-ը հայտարարել է «Ռոումինգ փաթեթ» ծառայության գործարկման մասին, որը հնարավորություն է տալիս արտասահման մեկնող հաճախորդներին շփվել ցածր գներով ավելի քան 50 երկրում:

Ծառայության աշխարհագրությունը ներառում է այն երկրների ցանկը, որտեղ Հայաստանի բնակիչները նախընտրում են անցկացնել իրենց հանգիստը. այդ թվում՝ եվրոպական բոլոր պետությունները, ԱՄԷ, Իսրայել, Թաիլանդ,  ԱՄՆ, Կանադա, Չինաստան եւ այլն:

Ծառայության շրջանակում բոլոր զանգերի արժեքը կազմում է 125 դրամ մեկ րոպեի համար: Մեկ SMS-ի արժեքն է 125 դրամ, 1 Մբ ինտերնետի ՝ 25 դրամ: Ծառայությունը հասանելի է թե՛ կանխավճարային եւ թե՛ հետվճարային բաժանորդներին:

«Մեր բաժանորդների համար կարեւոր է կապի մեջ մնալ ճանապարհորդությունների ժամանակ, եւ մենք անում ենք հնարավորը, որպեսզի նրանք առավել պարզ ու հարմար եղանակով օգտվեն մեր ծառայություններից արտասահմանում: «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը եւս 50 երկիր է ավելացրել այն վայրերի ցուցակին, որտեղ Beeline-ն առաջարկում է առավել գրավիչ գներ: Մենք ուրախ ենք, որ արձակուրդների թեժ շրջանում կարող ենք մեր բաժանորդներին առաջարկել շահավետ շփում եւ նրանց կյանքը դարձնել ավելի լավը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ռոումինգ փաթեթ» ծառայությունը միացնելու համար կանխավճարային բաժանորդները պետք է հավաքեն *255#, իսկ անջատելու համար՝ *122# հրահանգը:

Beeline-ի բաժանորդները ցանկացած երկրից կարող են անվճար զանգահարել բաժանորդային սպասարկման կենտրոն +374 8000 0612 համարով: