12:31 | 11.07.17 | Նորություններ | 59086
Հայ-ամերիկյան SoloLearn ստարտափը, որը ծրագրավորում սովորեցնող ամենամեծ մոբայլ հարթակն է, Facebook-ի FbStart ծրագրի շրջանակում գլխավոր մրցանակ է ստացել ($100 հազ.):
Ստարտափը հաղթել է Global App of the Year անվանակարգում:
Մրցույթը ստացել է 900 հայտ 87 երկրից:
SoloLearn-ի գործադիր տնօրեն եւ համահիմնադիր Եվա Հյուսյանը TechCrunch-ի հետ զրույցում նշել է, որ հարթակը դարձել է միասին սովորողների ամենաընկերասեր համայնքը, որտեղ ներկայում հասանելի է կես միլիոն բաց կոդ, որոնք օգտագործվում են որպես միասին համատեղ սովորելու գործիք:
Եվա Հյուսյանի խոսքով՝ SoloLearn-ի օգտատերերը նաեւ իրենք են ներկայում մեծ քանակությամբ կոնտենտ գեներացնում:
Հավելվածն արդեն ունի 5 մլն-ից ավելի օգտագործող, որտեղ օրական 1,5 մլն quiz-ներ են լրացվում, իսկ յուրաքանչյուր մեկ վայրկյանում 3 կոդ է հավաքվում:
Օգտագործողների 40%-ը Հնդկաստանից է, 25%-ը՝ ԱՄՆ-ից, մյուսները՝ Եվրոպայից:
Հիշեցնենք, որ SoloLearn-ն անցած տարվա հոկտեմբերին $1,2 մլն սաղմնային ներդրում էր ստացել: